Իրանական «Զաֆար» արբանյակն ընկել է Հնդկական օվկիանոսը

224

Իրանական «Զաֆար» արբանյակը անհրաժեշտ արագությունը չհավաքելու պատճառով չի կարողացել դուրս գալ երկրի ուղեծիր և ընկել է Հնդկական օվկիանոսը:

Այս մասին հայտնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը:

Արբանյակն արձակվել էր փետրվարի 9-ին «Սիմորղ» հրթիռով: Ըստ ԻԻՀ Կապի նախարարի՝ մայիսին Իրանը տիեզերք կարձակի «Զաֆար2» արբանյակը, ինչպես նաև «Նահիդ 1» արբանյակը: