Ձերբակալվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետը

193

Վրաստանում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:

Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանրային հիմնադրամից 48 միլիոն լարի (ավելի քան 17 մլն դոլար) յուրացնելու գործով: Ուգուլավան դատապարտվել է 3 տարի 2 ամիս ազատազրկման:

Դատարանի որոշման համաձայն՝ Գիգի Ուգուլավան գումարը յուրացրել է 2005-2013 թվականների ընթացքում՝ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:

Վրաստանի ընդդիմության առանորդը  հայտնել է, որ դատավճիռը Բիձինա Իվանիշվիլիի միանձնյա որոշումն է: