Վրաստանում ընդիմմությունը մեծամասշտաբ բողոքի ակցիաներ է սկսում

54

Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև բանակցություններ այլևս չեն կայանա: Այս մասին գրում է Aliq.ge-ն վկայակոչելով ընդդիմության առաջնորդների ավելի վաղ արած հայտարարությունը:

Ընդիմության գնահատմամբ, Գիգի Ուգուլավայի գործով գերագույն դատարանի որոշումից հետո, ընտրական համակարգի փոփոխությունների մասին երկխոսությունը իմաստ չունի: Ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Լեյբորիստական կուսակցության գրասենյակում առաջիկա գործողությունները քննարկելու համար: Նրանց խոսքով, ընդդիմությունը անցնում է նոր գործողությունների ծրագրի, մասնավորապես մեծամասշտաբ բողոքի ակցիաների:

Ըստ ընդդիմության՝ Գիգի Ուգուլավան ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով և առաջիկայում հնարավոր է տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների նոր ձերբակալություններ լինեն: