Իրանի ցանկանում է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի հետ

61

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է հատկապես Ռուսաստանի և Հայաստանի հետ համագործակցությունն ավելի խորացնել:

Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարին:

Արդաքանիանը նշել է, որ այս երկրների հետ համագործակցության ավելի խորացման ձգտումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ում կարևոր խաղացող է, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: