Բաքվի քաղաքապետարանը չի թույլատրել պատգամավորների թեկնածուների հանրահավաքը

141

Բաքվի քաղաքապետարանը մերժել է «Մուսավաթ», «ՌԵԱԼ» կուսակցությունների, «D 18» շարժման և մի խումբ անկախ թեկնածուների կողմից փետրվարի 16-ին հանրահավաք անցկացնելու մասին դիմումը։

Անկախ թեկնածու առաջադրված Ռուսլան Իզաթլիի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը հիմնավորում չի ներկայացրել մերժմանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում փետրվարի 9-ի տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով, միջադեպեր են տեղի ունեցել Ադրբեջանի տարբեր շրջաններում, գրանցվել է 2 մահվան դեպք:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում, ինչպես նաև համացանցում ընտրողների կողմից հրապարակված տեսանյութերի՝ արձանագրվել են քվեաթերթիկների լցոնման, «կարուսելի», մահացածների «քվեարկության», ընտրատեղամասից չքվեարկած քվեաթերթիկների դուրսբերման, ընտրատեղամասերի հոսանքազրկման, մի քանի հոգով քվեախցիկ մտնելու, ոչ թափանցիկ քվեատուփերի առկայության և այլ դեպքեր: