Իրանում պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի իսլամական գործիչներին

857

Փետրվարի 11-ին Իրանի Արևելյան Ատրպատական և Ադրաբիլ նահանգներում Իսլամական հեղափոխության 41-ամյակի առթիվ քայլերթ է կազմակերպվել։

Երթի մասնակիցները շնորհակալություն են հայտնել  ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրանցիներին զորակցություն հայտնած ադրբեջանցիներին։

Միևնույն ժամանակ, ի նշան համերաշխության, միջոցառման մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իսլամական գործիչներին, մասնավորապես Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Սամադովին: