Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

91

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին կայացած քվեարկությամբ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Regionmonitor.com–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը խորհրդարանի օրակարգ է բերել 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որը քվեարկության պետք է դրվեր փետրվարի 13-ին։

Սիրիա – Հայաստան բարեկամական հանձնախմբի նախագահ Նորա Արիսյանը նշել էր, որ սա պատմական քայլ է։ Նա հիշեցրել էր, որ Սիրիայի խորհրդարանը դեռ 2015թ․ հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Իսկ Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը «Վաթան» թերթի հետ զրույցում ընդգծել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց է տեղի ունեցել, սակայն անհրաժեշտ է նաև Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել: