Ադրբեջանի ՆԳՆ-ն թմրանյութերի օնլայն -վաճառքով զբաղվող թուրք-ադրբեջանական հանցավոր խումբ է բացահայտել

446

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մեծամասշտաբ գործողություն են իրականացրել Թուրքիայում բնակվող և համացանցի միջոցով Ադրբեջանի քաղաքացիներին թմրանյութեր վաճառող անձանց դեմ։

Report.az-ի տեղեկացմամբ՝ գործողության արդյունքում ձերբակալվել է 27 անձ, այդ թվում՝ խմբավորման ղեկավարները՝ Ստամբուլում բնակվող Աղայար Աղազադեն և նրա ազգականը՝ Օրհան Աղաևը։ Աղայար Աղազադեն ինքնությունը քողարկելու նպատակով օգտագործել է «Բաբա», իսկ Օրհան Աղաևը՝ «Օրհան XX» ծածկանունը։