Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

80

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ուսանելի օրինակ է անվանել։

Նրա խոսքերով՝ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երեսպաշտությունը։ Աքսոյը Սիրիայի իշխանություններին մեղադրել է սեփական ժողովրդին տարիներ շարունակ ամեն տեսակ կոտորածների ենթարկելու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու և քիմիական զենք կիառելու մեջ։

«Դեռ շարունակվում է մարդկային դրաման, որի պատճառ է դարձել ռեժիմը (Սիրիայի իշխանությունները), մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան աղետներից մեկը»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։