Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

51

Վերականգնվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի — Կոբե հատվածի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը:

Նշվում է, որ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը ներկայումս բաց է բոլոր  տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Գուդաուրի-Կոբե հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվել էր կցորդով և կիսակցորդով բեռնատար մեքենաների երթևեկությունը:

Ավտոճանապարհը հնարավոր էր բացել միայն մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո:

Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այսօր միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: