Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով 2 երիտասարդի են հոսպիտալացրել

178

Պեկինից Ադրբեջան վերադարձած 2 երիտասարդ կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը:

Նրանցից մեկը 26-ամյա ուսանող է, որը սովորում է Պեկինում, իսկ մյուսը` Ադրբեջանի 22-ամյա քաղաքացի է, որը աշխատել է Չինաստանում:

Վերջինս Ադրբեջան է վերադարձել փետրվարի սկզբին, իսկ մինչ այդ լինելով Մոսկվայում, Ստամբուլում և Թբիլիսիում: Նա հոսպիտալացվել է բարձր ջերմության պատճառով: