Թուրքիայում վերացվել է մարզական հագուստով խորհրդարան մուտք գործելու արգելքը

269

Թուրքիայի խորհրդարանում որոշակի կանոնակարգային փոփոխություններ են կատարվել: Ըստ այդ փոփոխությունների` վերացվել է մարզական հագուստով խորհրդարան մուտք գործելու արգելքը:

Այս համատեքստում պատգամավորի գրավոր պահանջով և աշխատակազմի ղեկավարի հաստատմամբ խորհրդարան այցելողներին և պատվիրակություններին թուլատրվելու է խորհրդարանական դահլիճ մուտք գործել  ժողովրդական տարազներով, մարզական հագուստներով և մասնագիտական համազգեստներով:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ազգային հավաքականի մարզիկներին, ապա նրանք կարիք չեն ունենալու թույլտվություն ստանալ խորհրդարանական դահլիճ մարզահագուստով մուտք գործելու համար:

Նշվում է, որ մեջլիս այցելողները խորհրդարանի տարածքը պետք է լքեն ոչ ուշ քան 17:00-ն: