Թուրքիան Սիրիայի հյուսիսում կարող է ցամաքային գործողության նախապատրաստվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Yeni Şafak-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Սուր և ճանկ» գործողության ընթացքում սպանվել է ահաբեկիչների 89 քուրդ: Սպանվել են PKK-ի զինյալներ, այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան ղեկավարներ: Գործողությունը դիտվում է որպես Սիրիայում հնարավոր ցամաքային հարձակման առաջին քայլ»,-գրում է թերթը։

Հաղորդվում է, որ ողջ երկրի վեց տարբեր բազաներից օդ բարձրացող ինքնաթիռները միաժամանակյա գործողություններ են իրականացրել Սիրիայում և Հյուսիսային Իրաքում:

«Գործողության ընթացքում, որն իրականացվել է մարտական և աջակցության ինքնաթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով, ոչնչացվել են թիրախներ, այդ թվում՝ զինյալներին պատկանող ապաստարաններ, բունկերներ, քարանձավներ, թունելներ և պահեստներ»,-նշվում է հրատարակության մեջ։

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում և Իրաքում քրդական կազմավորումների դեմ «Մագիլ ու սուր» օդային գործողության մեկնարկի մասին։ Նախարարության տվյալներով՝ քրդերը այդ երկրների հյուսիսային տարածքները որպես հենակետեր են օգտագործում Թուրքիայի վրա հարձակումներ իրականացնելու համար։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here