Ասադի բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի մերձակայքում գտնվող 28 բնակավայրերի վրա

877

Սիրիական բանակի և կառավարական բանակի ստորաբաժանումները կիրակի վերահսկողություն են հաստատել Հալեպի արևմուտք և հյուսիս գտնվող 28 բնակավայրերի վրա: Զինված խմբերն ստիպված  դադարեցրել են դիմադրությունը և թողել իրենց դիտակետերը՝ նահանջելով դեպի թուրքական սահման:

Սիրիական SANA գործակալությունը պարզաբանում է, որ ազատագրված գյուղերի շարքում են Ալ-Մանսուրա, Խան էլ Ասլ, Խարիտան, Անադան, Բայանուն, Խայան, մի շարք արվարձաններ, որոնք վերահսկվում էին ահաբեկիչների կողմից 2012 թվականից ի վեր: Կառավարական ուժերի այս նոր հաջողությունը ողջունելու համար Հալեպի և նրա շրջակայքի բնակիչները դուրս են եկել փողոց:

Բացի այդ, ահաբեկիչներից ազատվեց Մ -5 ռազմավարական ավտոմայրուղին, որը Հալեպը կապում էր երկրի հարավային քաղաքների `Համայի, Հոմսի և Դամասկոսի հետ: