Արիսյան. Խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը առաջընթաց քայլ է

101

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամության հանձնախմբի նախագահ Նորա Արիսյանը լիբանանյան «Sita» կենտրոնին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու գործընթացին:

Արիսյանը նշել է, որ թեև նախկինում էլ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու, ընթերցելու փորձեր, սակայն դրանք միշտ չէ, որ դրական արձագանք են ստացել պատգամավորների կողմից:

Այս անգամ նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել․ ընթերցումն ավարտվել է բանաձևի ընդունմամբ։ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ պատգամավորի բնութագրմամբ, առաջընթաց քայլ է։