«Դավիթ Գարեջին Վրաստան է». նոր զարգացումներ

110

Նախօրեից վրաց հոգևորականներն ահազանգում են՝ Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը վրացական մենաստաններում փոփոխություններ է անում, մաքրում է վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ:

Այս մասին «Facebook» սոցիալական ցանցում գրառում էր կատարել Վիտալի Ղվինիաշվիլին՝ հայր Վիտալին: Վերջինս կից ներկայացրել է նաև լուսանկարներ՝ հավելելով, թե «Գարեջին Վրաստան է»:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում հայր Վիտալին նշել է, որ փետրվարի 21-ին Դավիթ Գարեջիի պաշտպանության խումբը ծրագրում է հավաք անցկացնել, ինչից հետո պարզ կդառնան հետագա քայլերը:

Այսօր՝ փետրվարի 20-ին, ծրագրվում է հոգևորականների այցը վանական համալիր, ինչից հետո նրանք կհայտարարեն հետագա քայլերի մասին: Գրառումներից մեկում հայր Վիտալին ասում է՝ մի քանի օրվա ընթացքում կկազմակերպենք ժողովրդական քայլերթ դեպի Գարեջի, որտեղ կմիավորվեն բոլորը:

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն ադրբեջանական կողմը  Դավիթ Գարեջիից հետո փորձում է զավթել հարակից Ուդաբնո գյուղը, որտեղ հովիվները արածեցնում են ոչխարներին:

Նշենք, որ հարցի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չկա: