Ադրբեջանական կայքն Իրանում ընտրությունների առիթով «կենդանացրել է» մահացած հոգևոր առաջնորդին

398

Այսօր՝ փետրվարի 21-ին, Իրանում մեկնարկել են 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները: Առավոտյան ժամը 8-ին քվեարկության է գնացել նաև ԻԻՀ Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով թեմային, շփոթել է հոգևոր առաջնորդի անունը և գրել է, որ քվեարկությանը մասնակցել է նաև Հոգևոր առաջնորդ Իմամ Խոմեյնին:

Նշենք, որ Խոմեյնին մահացել է 1989 թվականին:

Հավելենք նաև, որ ավելի ուշ կայքը հեռացրել է այդ գրառումը և նոր գրառման մեջ ուղղակի օգտագործել է «Իրանի հոգևոր առաջնորդ» բնորոշումը: