Հաֆթարը պատրաստ է դադարեցնել մարտերը Լիբիայից թուրքական զորքերի դուրս բերման պայմանով

360

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Մարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է Լիբիայից սիրիական վարձկանների դուրսբերման և Թուրքիայից զենքի մատակարարման դադարեցման դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին ռուսական ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում

«Հրադադարը հնարավոր է որոշակի պայմանների բավարարմնա պարագայում. Սիրիացի և թուրք վարձկանների դուրսբերում, թուրքական կողմից դեպի Տրիպոլի զենքի մատակարարման դադարեցում, ահաբեկչական խմբավորումների վերացում (Տրիպոլիում)», — նշել է Խալիֆա Հաֆթարը:

Փետրվարի 19-ին Հաֆթարը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Քննարկվել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, պաշտպանության նախարարների հանդիպումները Լիբիայի Ազագային համաձայնության կառավարության առաջնորդ Ֆայեզ ալ Սարաջի հետ։