Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության նախարար

541

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ համապատասխան հրամանագիր էր ստորագրել:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: