Ադրբեջանը հայտարարել է ՀՀ-ի հետ սահմանին միջադեպի հետևանքով կրած կորուստների մասին

182

Փետրվարի 23-ին Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ է կրել: Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը:

Ադրբեջանը պնդում է հայկական կողմի նախաձեռնած դիվերսիոն գործողությունների մասին, մինչդեռ հայկական կողմը հայտնում է, որ փետրվարի 23-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վնասվածքը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: