Իրանում բարձրաստիճան պաշտոնյաներ են վարակվել կորոնավիրուսով

78

Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն տեղեկացրել է, որ փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով:

Փոխնախարար Հարիրչին ևս սոցցանցերում կատարված հրապարակմամբ հաստատել է իր վարակման լուրը․ «Մի քանի րոպե առաջ հայտնի դարձան թեստի արդյունքները։ Ես էլ եմ վարակվել կորոնավիրուսով», — գրել է նա։

Փոխնախարարը հավելել է, որ իր վիճակը լավ է․ «Համոզված եղեք՝ մենք կհաղթենք այս վիրուսին», — հայտարարել է Հարիրչին։

Իրանի Մեջլիսի պատգամավոր Մահմուդ Սադեղին ևս Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով: