«Մահ Պուտինին». բողոքի ակցիա Ստամբուլում՝ ՌԴ-ի հյուպատոսարանի դիմաց

2584

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց տեղի է ունեցել հակառուսական բողոքի ակցիա՝ Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող ռուս-թուրքական լարվածության ֆոնին։

Բողոքի ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ, ովքեր հնչեցրել հակառուսական վանկարկումներ։ Հրապարակվել է նաև տեսանյութ։

Մասնակիցները մասնավորապես վանկարկել են՝ «Մահ Պուտինին», «Պուտինը ստանալու է իր պատիժը», «Սիրիան դառնալու է Պուտինի գերեզմանը»։


Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է 33 թուրք զինծառայող: