Ռուսաստանը և Թուրքիան Իդլիբի հարցում համաձայնության են եկել

1784

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Երկու երկրների ղեկավարները հանդիպել էին քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում լարված իրավիճակը։ Պուտինի և Էրդողանի առանձնազրույցն այնուհետև ընդլայնված կազմով բանակցությունները տևել են 6 ժամ։

Հանդիպման ավարտին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինի և Էրդողանի ելույթներից հետո 2 երկրների արտգործնախարարները ընթերցել են ձեռք բերված համաձայնության տեքստը։


Կողմերը վերհաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի պետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և միասնականությանը, ինչպես նաև վերահաստատել են իրենց վճռականությունը պայքարելու ահաբեկչության բոլոր տեսակների դեմ և ոչնչացնելու ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված բոլոր խմբավորումներին։ Կողմերն ընդգծել են, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, իսկ գործընթացը պետք է իրականացնեն հենց սիրիացիները ՄԱԿ-ի աջակցությամբ՝ համաձայն ՄԱԿ ԱԽ-ի 2254 որոշման։ Նշվել է, որ կողմերը համաձայնության են եկել․


1․ Մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու ամբողջ շփման գծի երկայնքով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։


2․ Մ4 մայրուղուց 6 կմ հարավ և 6կմ հյուսիս անվտանգության միջանցք ձևավորել, որի մասին վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը ՌԴ և ԹՀ ՊՆ նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։

3. Ռուսաստանը և Թուրքիան մարտի 15-ից Մ4 մայրուղու Տրումբա-Այն ալ-Հավր հատվածում պարեկություն կիրականացնեն։


Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ծայրահեղ լարված իրավիճակ էր ստեղծվել: Լարված իրավիճակ էր ոչ միայն թուրք-սիրիական, այլև ռուս-թուրքական հարաբերություններում. Տեղի էին բախումներ մի կողմից սիրիական կառավարական բանակի և մյուս կողմից թուրքական բանակային ստորաբաժանումների ու Անկարայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումների միջև: Այդ նպատակով Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվել հանդիպել Մոսկվայում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: