Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել Է Նովրուզի տոնակատարությունը

150

Ադրբեջանի կառավարությունը չեղարկել Է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում և մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել Է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Շտաբը որոշել Է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:

Շտաբը խորհուրդ է տվել հետաձգել զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ հարսանիքներն ու հոգեհանգստի արարողությունները: 

«Վարակի տարածումը կանխելու նպատակով կրկին կոչ ենք անում քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրերից, խուսափել արտասահման մեկնելուց և, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս հետևել կանխարգելիչ միջոցներին (բժշկական դիմակ, անվտանգության հատուկ ակնոցներ կրել, ախտահանիչ միջոցներ օգտագործել և այլն)»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:

Նովրուզն Ադրբեջանում նշվում Է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչև 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել Է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 11-ի: