Կորոնավիրուսի պատճառով վրացական լարին արժեզրկվել է

57

Վերջին օրերին վրացական արժույթի արժեզրկումը կապված է երկրում և աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին հայտարարվում է Վրաստանի կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ գերատեսչությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:

«Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված՝ վերջին օրերին նկատելիորեն ավելացել է անորոշությունն՝ ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով: Այդ անորոշությունը փոխանցվում է ֆինանսական շուկաներին՝ այդ թվում ազդում է նաև փոխանակման կուրսի վրա: Սրա արդյունքը եղավ գրեթե մեկ ամսյա ամրապնդումից հետո լարիի արժեզրկումը», — նշվում է հայտարարության մեջ:

Ներկա փուլում անորոշություն է՝ սակայն ազգային բանկը պատրաստ է ու ամենօրյա ռեժիմով հետևում է շուկայի դինամիկային, օգտագործվում են բոլոր գործիքները՝ իրականացնելու համար բանկի գլխավոր առաքելությունը, այն է գների կայունությունը պահպանելը: