Ադրբեջանի պաշտպանության նախարարը եղել է առաջնագծում տեղակայված զորամասերում

147

Մարտի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և  նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի ղեկավար Մեհերրեմ Ալիևը շարունակել են առաջնագծում տեղակայված զորամասեր այցը։ Նրանց ուղեկցել ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովն, ինչպես նաև ԶՈւ շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը։

Հասանովն ու Ալիևը հանդիպել են զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել են զորամասի շտաբի շենքի, զորանոցի, բուժկետի և այլ ռազմական նշանակության օբյեկտների պայմաններին։ Նրանք նաև անցկացրել են ստորաբաժանումների սպառազինությունում գտնվող մարտական զինտեխնիկայի, ավիացիոն միջոցների և ռազմական նշանակության այլ տեխնիկայի զննություն։