Մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 84 հաստատված դեպք կա

122

Մարտի 18-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 6 դեպք:  Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է»,- նշել է Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարել։

Երկրում կորոնավիրուսի առաջին հաստատված  դեպքն արձանագրվել էր մարտի 1-ին։ 29-ամյա քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից, նա արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։