Անջեյ Կասպրշիկ.«ԵԱՀԿ մոնիտորինգները դադարեցվում են»

51

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ:

Նա, մասնավորապես, նշել է. «Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև այլ սահմանված սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:

Հաշվի առնելով վերը նշվածը, և կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները: Միաժամանակ,  ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»: