ՀՀ ՊՆ․«Ադրբեջանական հաքերները հայկական էջերից ապատեղեկատվություն են տարածում»

69

Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հաքերները հայկական էջերի միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում։ Այս մասին «Facebook»-յան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել… Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին… մեր զինվորները պինդ են ու առողջ»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 19-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի 115 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

‼️ ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր…

Gepostet von Shushan Stepanyan am Mittwoch, 18. März 2020