Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 10 դեպք

75

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում վարակվածների թիվը հասնում է 44-ի։ Մինչև այժմ գրանցվել է մահվան 1 դեպք։ Ներկայում հիվանդանոցում ակտիվ բուժում է ստանում 33 մարդ, 11 մարդ ապաքինվել է։