Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի

54

Հայաստանում մարտի 20-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 136-ի` նախորդ օրվա համեմատությամբ ավելանալով 14-ով: Այդ մասին տեղկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 136 դեպք: Առողջացման 1 դեպք կա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: