Իրանը միջազգային հանրությանը խնդրել է ԱՄՆ-ից պահանջել չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները

150

Իրանը միջազգային հանրությանը խնդրել է կոչ անել ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները, որոնք Թեհրանին խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«ԱՄՆ-ի անմարդկային և ապօրինի պատժամիջոցները խանգարում են կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը, այդ թվում նաև այլ երկրներում, վնաս են հասցնում իրանցիների և այլ երկրների բնակիչների կյանքին և առողջությանը: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն փորձում են երկրի ներսում քննարկել վարակը, սակայն դրան զուգահեռ նպաստում է վարակի տարածմանն արտասահմանում՝ տուժած երկրների մասնագետներին խանգարելով պայքարել համաճարակի դեմ:

Իրանի Իսլամական Հանրապետությունն արել և անելու է ամեն բան, որպեսզի կանխի այս վարակի տարածումը: Չնայած որ Իրանը տնտեսապես աղքատ չէ և մասնագիտականորեն էլ թույլ չէ, ԱՄՆ-ի պատժամիջոցները գործնականում անհնարին են դարձնում իրանցիների համար անհրաժեշտ դեղորայքի ներկրումը, ինչը լրջորեն խաթարում է այս հիվանդության դեմ պայքարում մեր ազգային ջանքերը»,-ասված է փաստաթղթում:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այսպես կոչված հատուկ մեխանիզմը, որը թույլ է տալիս Իրանին դեղորայք ներմուծել, ստեղծված իրավիճակում չի բավարարում երկրի պահանջներին և կենսունակ չէ, քանի որ բախվում է ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված այլ խոչընդոտների: