Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 43-ի

66

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 43-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այդպիսով մարտի 19-ի դրությամբ հաստատված դեպքերին ավելացել է ևս երեքը:

Վրացական կայքէջում նշված է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 43 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել: Կարանտինի ռեժիմում է գտնվում 1 575 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը: