Ռուսաստանի Դաշնությունը կսահմանափակի Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը

238

Մարտի 23-ից Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև օդային երթևեկությունը սահմանափակվելու է միայն կանոնավոր Մոսկվա-Ստամբուլ չվերթներով և քաղաքացիներին իրենց հայրենիք տեղափոխելու համար նախատեսված չարթերային թռիչքներով։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունն արդեն հաստատել է այս տեղեկատվությունը:

«Թռիչքները դեպի Թուրքիա իրականացվելու են կանոնավոր կերպով միայն դեպի Ստամբուլի օդանավակայան, այլ օդանավակայաններ կլինեն միայն չարթերային թռիչքներ երկու երկրների քաղաքացիներին իրենց հայրենիք տեղափոխելու համար, մինչև որ բոլոր քաղաքացիները տարհանվեն», — «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ավիացիային մոտ կանգնած աղբյուրները։