Տաճարի լեռը փակ է այցելուների համար

107

Մարտի 22-ի երեկոյան ժամերից սկսած Տաճարի լեռը անհայտ ժամանակով փակ կլինի հավատացյալների համար, մինչև որ իրավիճակից ելնելով որոշումը վերանայվի: Ինպես հայտնում է The Times of Israel- ը Իսրայելը և Հորդանանը համաձայնության են եկել այդ հարցի շուրջ։

Տարածքը փակ կլինի ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների համար: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում տարածքում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար:

Մինչ այս պահը Տաճարի լեռան վրա գտնվող մզկիթներն արդեն դադարել էին գործել, բայց հրապարակը բաց էր նամազի համար:

Ուրբաթ օրը նույնիսկ բախումներ էին տեղի ունեցել, երբ ոստիկանությունը փորձել է հորդորել քաղաքացիներին հեռանալ տարածքից ՝ զանգվածային հավաքույթների սահմանափակման պատճառով: