Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական երկրորդ համատեղ պարեկությունը

545

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում՝ «M4» մայրուղու երկայնքով, իրականացվել է ռուս-թուրքական 2-րդ համատեղ պարեկությունը։


Հայտարարության մեջ նշվել է, որ ցամաքային պարեկությունն իրականացվել է ցամաքային ստորաբաժանումների և օդուժի օժանդակությամբ։


Նշենք, որ համատեղ պարեկությունն իրականացվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2020 թվականի մարտի 5-ին ձեռք բերված Մոսկվայի համաձայնագրի շրջանակներում։

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) — Այն ալ-Հավր հատվածում։