Փորձագետ. «Կորոնավիրուսը Թուրքիայում ավելի արագ է տարածվում քան Իտալիայում»

488

Ավստրիայի Եվրոպական և անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (AIES) ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Մայքլ Թանչումը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերը աճում են ավելի արագ տեմպերով, քան այդ նույն փուլում Իտալիայում էր։

«Աճի տեմպը մտահոգիչ է»,- գրել էր նա Twitter-ի իր էջում։

«Հաջորդ օրերը ցույց կտան, թե ինչպես կզարգանա երկրում իրավիճակը և արդյո՞ք Թուրքիան լինելու է արևմտաեվրոպական երկրների շարքում, որտեղ վարակը մեծ թվով կյանքեր է խլել», — գրել է փորձագետը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիան քայլեր ձեռնարկեց վիրուսի տարածումը կանխելու համար։ Կառավարությունը չեղյալ հայտարարեց բոլոր հասարակական միջոցառումները և հորդորեց իր քաղաքացիներին մնալ տանը: