Վրաց-ադրբեջանական սահմանը փակ կլինի մինչև ապրիլի 20-ը

208

Ադրբեջանը կշարունակի փակ պահել Վրաստանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Ադրբեջանի օպերատիվ շտաբի տեղեկացմամբ՝ սահմանը փակ կմնա մինչև ապրիլի 20-ը։ Միևնույն ժամանակ, բեռնափոխադրումները երկու երկրների միջև կշարունակել անարգել իրականացվել։

Նշենք, որ վրա-ադրբեջանական սահմանային անցակետերը փակելու որոշումը կայացվել էր մարտի 13-ին։  

Մինչ օրս Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 72 դեպք, նրանցից 10-ը առողջացել են, 1-ը՝ մահացել։ Մյուսների բուժումը շարունակվում է։