Բաքվում կանայք ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացրել

1005

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի խումբ կանայք ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացրել։ Կանայք հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում  կանանց նկատմամբ գործադրված բռնությունը դատապարտող պաստառներ են պարզել։      
 
Ցուցարարները նաև պահանջել են սոցիալական խնդիրների լուծում  և դատապարտել են պետական մարմիններում կոռուպցիան։

«Մենք խնդրում ենք ամերիկացի դիվանագետներից  աջակցել  մեր ջանքերին խոսքի ազատության ապահովման, ընդդիմության նկատմամբ ոստիկաների բռնության դադարեցման և հանրահավաքների ազատության ապահովման հարցում»,- ասել է ցուցարարներից մեկը։