Սիրիան ժամանակավորապես փակել է սահմանները Լիբանանի և Հորդանանի հետ

54

Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով Սիրիան ժամանակավորապես փակել է Լիբանանի և Հորդանանի հետ ցամաքային սահմանները։ Սահմանափակումը չի տարածվում միայն բեռնափոխադրումների վրա։

Բացի այդ՝ դադարեցվել են նաև Դամասկոսի միջազգայի օդանավակայանից իրականացվող բոլոր կոմերցիոն թռիչքները։ Երկրում դադարեցվել է նաև տպագիր թերթերի հրատարակումը, դրանք առժամանակ կգործեն միայն օնլայն տարբերակով։