Ռուսաստանը կոչ է անում Վաշինգտոնին վերացնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

210

Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում Վաշինգտոնին անհապաղ հանել Իրանի նկատմամբ սահմանված հակամարդասիրական պատժամիջոցները, որոնք խանգարում են համապատասխան կառավարություններին լիարժեք պայքարել COVID-19 կորոնավիրուսի դեմ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում։ Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված հարցեր։

Բարձր գնահատական է տրվել երկկողմ համագործակցությանը և այդ գլոբալ մարտահրավերներին։ Ռուսական կողմից հաստատվել է ռուս-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների համակողմանի զարգացումը, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները շարունակելու մտադրությունը։