Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1872-ի

517

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թարմացված տվյալները։

Ըստ այդմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում թեստավորվել է 3952 մարդ, որոնցից 343 մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նույն ժամանակահատվածում մահացել է 7 հոգի։ Նրանցից 6-ը ռիսկային տարիքային խմբից է եղել, 1 հոգին ունեցել է խրոնիկ հիվանդություն։

Այսպիսով Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 1872-ի, գրանցվել է մահվան 44 դեպք։