Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է գրանցվել

108

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս երեքով։ Մարտի 25-ի դրությամբ երկրում հաստատված 73 դեպք կա:

Նշենք, որ մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ՝ վարակվածների թիվը 70 էր, ժամը 13։00-ի դրությամբ՝ 67, իսկ առավոտյան՝ 5 նոր դեպք էր հաստատվել:

Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 9-ի:

Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի գագաթնակետին սպասում են 3 շաբաթից, քանի որ  այն լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: