Վրաստանում դասընթացները կթողարկվեն նաև հայերենով

45

Վրաստանի կրթության նախարարությունը և Վրաստանի Առաջին ալիքը (Հանրային հեռարձակողը), Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի հետ սկսում են կրթական նախագիծ, որը կոչվում է «Հեռուստադպրոց»:

Նշենք, մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողը (GPB) ուղիղ եթերով դասեր կհաղորդի դպրոցական երեխաների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի նիստում:

«Հեռուստադպրոց» նախագիծը նախատեսում է դպրոցական երեխաների համար ազգային ուսումնական ծրագրով նախատեսված դասերը թողարկել հեռուստատեսությամբ:

Նշվում է նաև, որ առաջին փուլում վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայից դասընթացներ կանցկացվեն ազգային փոքրամասնությունների համար, ինչպես նաև ադրբեջաներենի և հայերենի դասընթացներ: Այլ առարկաներն ադրբեջաներենով և հայերենով աստիճանաբար կավելացվեն: