Լիբիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը

238

Լիբիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Լիբիայի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ վարակվածը գտնվում է Տրիպոլիի հիվանդանոցներից մեկում: Վարակակիրը 75 տարեկան է։ Նա Լիբիա է անցել Թունիսից, իսկ մինչ այդ գտնվել Սաուդյան Արաբիայում։  

Կենտրոնը կոչ է արել քաղաքացիներին հետևել կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցներին։

Նշենք, որ մարտի 22-ին Լիբիայում հայտարարվել էր պարետային ժամ՝ երեկոյան 18։00-ից առավոտյան 05։00-ն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուս հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել է ավելի քան 150 երկրներում։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ: Ըստ վերջին տեղեկությունների՝ աշխարհում վարակվել է 403 հազարից ավելի մարդ, գրանցվել է մահվան 18 հազարից ավելի դեպք։