Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2030-ի

61

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք։ Այդպիսով մահվան դեպքերի թիվը հասել է 5-ի։ Այս մասին գրավոր հաղորդագրություն է տարածել Իսրայելի առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելում կորոնավիրուսի վարակման հետևանքով մահացած քաղաքացիները 76 և 85-ամյա տղամարդիկ են։

Իսրայելական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հիվանդները Թել Ավիվում եղել են բժիշկների վերահսկողության ներքո և մահացել են ինքնազգացողության վատացման պատճառով։

Նախարարությունը հաղորդել է, որ մարտի 25-ի դրությամբ երկրում կորանավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2030-ի, որից 37-ի վիճակը գնահատվում է ծանր։ Ապաքինվել է 58 քաղաքացի։

Նշենք, որ Իսրայելում համավարակից մահացության առաջին դեպքը արձանագրվել էր մարտի 20-ին։