Իրաքում կորոնավիրուսի հետևանքով 28 մարդ է մահացել

110

Իրաքում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվն ավելացել է ևս մեկով՝ հասնելով 28-ի։ Այս մասին գրավոր հաղորդագրություն է հրապարակել Իրաքում Քիրքուքի առողջապահության վարչությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդը 70-ամյա կին էր։ Նրա ընտանիքի 7 անդամները շարունակում են գտնվել բժիշկների հատուկ վերահսկողության ներքո։

Մարտի 24-ին Իրաքի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ երկրում տարածված համավարակի հետևանքով վարակակիրների թիվը 316 է, իսկ մահացածության դեպքերի քանակը 27։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Իրաքում ձեռնարկվել են մի շարք միջոցներ։ Իրաքում հայտարարվել է պարետային ժամ, փակվել են ուսումնական հաստատությունները, ժամանցային վայրերը, մզկիթները և հանրային նշանակության մի շարք վայրեր։