Իրանում կսահմանափակվի մարդկանց տեղաշարժը

47

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հետ կապված ծրագիր են մշակել, որը մարդկանց տեղաշարժման սահմանափակումներ է ենթադրում: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Երեկ [երեքշաբթի] կորոնավիրուսի տարածմանը հակազդելու շտաբի նիստին քննարկվել է նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը,- ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակվել է իրանական պետական հեռուստատեսությամբ:- Նախագիծը պատրաստվել է, և [չորեքշաբթի] ցերեկը կհաստատվի, այնուհետև կհրապարակվի»:

Ըստ Ռոհանիի` այս պլանը «ուղևորույթունների սահմանափակումների ներդրում է ենթադրում, որպեսզի մարդիկ արագ վերադառնան իրենց մշտական բնակության վայրեր»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մինչ օրս երկրում տեղաշարժման սահմանափակումներ չկային, թեպետ իշխանությունները բազմիցս կոչ են արել իրանցիներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից և փողոց դուրս գալուց:

Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում կորոնավիրով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել էին Ղոմ քաղաքում:

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` հանրապետությունում դեպքերի թիվը հասել է 27.017-ի, գրանցվել է մահվան 2077 դեպք: