Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 59-ի

72

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ  վերջին 24 ժամվա ընթացքում 5035 թեստ է արվել, որի արդյունքում ևս 561 մարդու մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուս։

Նույն ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում մինչև այժմ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2433 դեպք, վիրուսից 59 մարդ մահացել է։