Վրաստանի կառավարության stopcov.ge կայքը կաշխատի նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով

50

Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքէջը կգործի նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով:

Կառավարության տեղեկացմամբ, արդեն գործում է էջի ադրբեջանական տարբերակը, որն առաջիկա օրերին կկատարելագործվի: Ակտիվ աշխատանքներ են ընթանում հայալեզու տարբերակի ստղծման ուղղությամբ:

Բացի այդ, Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Վրաստանի հանրային հեռարձակողի հետ, որպեսզի էթնիկ փոքրամասնությունների լեզուներով արագ հաղորդեն կորոնավիրուսին վերաբերվող լուրերը: